News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ես չեմ կարող կոնկրետ օր ու ժամ ասել, թե երբ ռուսական կողմը կտրամադրի 200 մլն դոլարի վարկով նախատեսված զենքն ու ռազմական նշանակության գույքը: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նրա խոսքով խոսքը ոչ թե օրենքի այլ համաձայնագրի մասին է, որոնց հետ կապված կոնկրետ ժամկետներ, գործողություններ կան նախատեսված:

«Ես չեմ կարող կոնկրետ օր ու ժամ ասել, թե երբ ռուսական կողմը կտրամադրի, ուղղակի պետք է վստահ լինել, որ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները երկու կողմերը կիրականացնեն սահմանված ժամկետներում եւ կարգով»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այս ընթացքում Ռուսաստանը զինում է Ադրբեջանին եւ զենքի օգտագործման հմտություններ սովորեցնում նրանց, Կորյուն Նահապետյանը հիշեցրեց, որ հայկական կողմն այդ մտահոգությունները հնչեցրել է ԱԺ-ում ռուս գործընկերների հետ հանդիպման ընթացքում: «Բավական սուր քննարկումներ են ընթացել, ՀՀ ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները եւ դրանց մի մասը վերաբերում էր նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելուն, հարձակողական բնույթի զենք վաճառելուն: Մեր գործընկերները լսեցին մեր մտահոգությունները, նաեւ համատեղ նիստի արդյունքներով մենք ներկայացրել էինք համատեղ հայտարարության նախագիծ: Այս պահին ռուսական կողմը դեռ շարունակում է քննարկել իրենց խորհրդարանի ներքին ընթացակարգերի համապատասխան: Հուսով ենք, որ կարճ ժամանակահատվածում կլինի արձագանք»:

Նա ընդգծեց, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: «Պաշտոնապես ուղարկել ենք հայտարարության նախագիծը: Աշխատանքային կարգով ճշտել ենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի երկու հանձնաժողովներ Դաշնության խորհրդի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրում են, որի արդյունքում կհրապարակեն իրենց մոտեցումը»,-ընդգծեց նՆահապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Ամենաշատ