News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորը, տեղեկանալով, որ 2016 թվականի մայիսի 3-ին իրենց խցում դատարանի որոշմամբ պետք է խուզարկություն իրականացվի, կոչ է արել չենթարկվել օրինական պահանջներին։ Կալանավորները ոտքերով հարվածել են խցերի դռներին, կերակրադռնակներին, հայհոյել, տարբեր առարկաներ նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։

Դեպքի առթիվ 2016թ. մայիսի 5-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի հատկանիշներով: Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ նույն օրը քրեական գործն ընդունվել է վարույթ:

Նախաքննության ընթացքում առգրավվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղադրված տեսախցիկների ձայնագրառման սարքը, հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ