News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրյուսելում հետաքննության շրջանակում վերականգնել են մարտի 22-ի ահաբեկչությունների ժամանակ իրադարձությունների ընթացքը, հայտնում է DH.be–ն:

Քննչական գործողություններին մասնակցել է այդ գործով կասկածյալ Մոհամեդ Աբրինին, հայտնել է Բելգիայի Դաշնային դատախազությունը: Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով ռեկոնստրուկցիան անցել է առանց միջադեպերի, սակայն դատախազները հրաժարվել են մանրամասներ հայտնել՝ քննության շահերից ելնելով:

Իրադարձությունների փուլային ռեկոնստրուկցիան սկսվել է մայիսի 19-ին: Առաջին քննչական գործողությունները անցկացվել են Մաքս Ռոոսի փողոցում՝ Շաերբեք թաղամասում, որտեղ ահաբեկչությունների երեք մասնակիցները՝ Մոհամեդ Աբրինին, Նաջիմ Լաշրաուին ու Իբրահիմ Բաքրաուին նստել են տաքսի, որպեսզի հասնեն Բրյուսելի միջազգային օդանավակայան:

Հետո քննչական խումբն ու կասկածյալը ուղեւորվել են օդանավակայան, որպեսզի վերականգնեն իրադարձությունների ընթացքը հենց սպասասրահում:

Ահաբեկչությունները Բրյուսելում իրականացվել են մարտի 22-ին Զավենտեմ օդանավակայանում ու մետրոյի «Մաալբեկ» կայարանում: Զոհվել էր 35, վնասվել ավելի քան 300 մարդ: Մետրոյում պայթուցիկ սարքը գործի էր դրել Խալիդ Բաքրաուին, իսկ օդանավակայանում՝ նրա եղբայրը՝ Իբրահիմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելի օդանավակայանում 2016-ի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի հիշատակի բրոնզե հուշարձան է բացվել
Այժմ մենք սգալու տեղ ունենք, որտեղ կարող ենք հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, հայտարարել է Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայերը…
Բրյուսելում 32 կեչի են տնկել՝ ի հիշատակ մարտի 22-ի ահաբեկչության զոհերի
Շրջանաձեւ տնկված ծառերը խորհրդանշում են մաքրությունն ու անարատությունը, եւ ստեղծվում է տպավորություն, ասես նրանք միմյանց ձեռք են բռնել...
Բրյուսելում ահաբեկչությունից տուժածներին 160 մլն եվրո են վճարել
Նախորդ շաբաթ Բելգիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ պետությունն արդեն տուժածներին վճարել է ընդհանուր առմամբ...
Փարիզի ահաբեկիչները սոցնպաստ են ստացել
Ենթադրյալ ահաբեկիչներից առնվազն հինգը որպես սոցիալական օգնություն ստացել են ավելի քան 50 հազար եվրո…
Բելգիայում մոտ 10 մարդ են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստության կասկածով
Պարբերականի տվյալներով, դրանում ասված է, որ ԻՊ-ի գրոհայինների թիրախը կարող է դառնալ որեւէ խոշոր առեւտրի կենտրոն, արագ սննդի ռեստորան կամ ոստիկանական բաժանմունք...
Բելգիայի հատուկ ծառայությունները չեն բացառում Ռամադանի ընթացքում Բրյուսելում ահաբեկչությունների հնարավորությունը
Ոստիկաններին ու զինվորականներին արդեն կարգադրել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի հավաքական դիտումների վայրերում...
Ամենաշատ