News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բրյուսելի օդանավակայանում տեղի է ունեցել բրոնզե հուշարձանի բացման արարողությունը՝ նվիրված 2016 թվականի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի հիշատակին, որի ընթացքում 32 մարդ է զոհվել եւ 320-ից ավելի մարդ վիրավորվել: Արարողությանը մասնակցել են Բելգիայի թագավոր Ֆիլիպը, թագուհի Մաթիլդան, Բելգիայի դաշնային կառավարության եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Այժմ մենք սգալու տեղ ունենք, որտեղ կարող ենք հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: Հիշել այդ սարսափելի օրը օդանավակայանի ուղեւորների եւ փրկարար ծառայությունների խիզախության մասին»,- հայտարարել է Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայերը:

Բրյուսելի օդանավակայանի մեկնումների սրահում, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ երկու պայթյուն էին որոտացել, զոհերի հիշատակը հարգվել է լռության րոպեով:

2016-ի մարտի 22-ին երկու մահապարտներ Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ են իրագործել, իսկ մեկ ժամ անց եւս մեկ ահաբեկիչ եվրոպական թաղամասի Մալբեկ մետրոյի կայարանում ռումբ է պայթեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում 32 կեչի են տնկել՝ ի հիշատակ մարտի 22-ի ահաբեկչության զոհերի
Շրջանաձեւ տնկված ծառերը խորհրդանշում են մաքրությունն ու անարատությունը, եւ ստեղծվում է տպավորություն, ասես նրանք միմյանց ձեռք են բռնել...
Բրյուսելում ահաբեկչությունից տուժածներին 160 մլն եվրո են վճարել
Նախորդ շաբաթ Բելգիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ պետությունն արդեն տուժածներին վճարել է ընդհանուր առմամբ...
Փարիզի ահաբեկիչները սոցնպաստ են ստացել
Ենթադրյալ ահաբեկիչներից առնվազն հինգը որպես սոցիալական օգնություն ստացել են ավելի քան 50 հազար եվրո…
Բելգիայում մոտ 10 մարդ են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստության կասկածով
Պարբերականի տվյալներով, դրանում ասված է, որ ԻՊ-ի գրոհայինների թիրախը կարող է դառնալ որեւէ խոշոր առեւտրի կենտրոն, արագ սննդի ռեստորան կամ ոստիկանական բաժանմունք...
Բելգիայի հատուկ ծառայությունները չեն բացառում Ռամադանի ընթացքում Բրյուսելում ահաբեկչությունների հնարավորությունը
Ոստիկաններին ու զինվորականներին արդեն կարգադրել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի հավաքական դիտումների վայրերում...
Բրյուսելի օդանավակայանում ամբողջությամբ վերականգնվել է ուղեւորների գրանցումը
Գրոհի համար պատասխանատովթւյունը ստանձնել էր ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը...
Ամենաշատ