News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բրյուսելի միջազգային օդանավակայանի մեկնումների սրահում հինգշաբթի` ահաբեկչական գործողություններից գրեթե 2,5 ամիս անց ամբողջությամբ վերականգնվել է ուղեւորների գրանցումը: 

«ՌԻԱ Նովոստիին» ավիատերմինալի մամուլի ծառայությունից հայտնել են, որ գրանցումը տեղի է ունենում նույն ռեժիմում, ինչ մինչեւ մարտի 22-ի ահաբեկչական գործողությունները. մեկնման սրահում աշխատանքը վերականգնել է 21 ավիաընկերություն:

Այս հինգշաբթիից Բրյուսելի միջազգային օդանավակայանն օրական   60-70 հազար ուղեւոր կընդունի: Մեկնող չվերթների քանակն ավելացել է ժամում 22-ից մինչեւ 28: 

Բրյուսելի միջազգային օդանավակայանում մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն էր որոտացել: Երրորդ պայթյունը   տեղի էր ունեցել քիչ անց մետրոյի   «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչության հետեւանքով 32 մարդ էր զոհվել, ավելի քան  300-ը տարբեր ծանրության վնասվածքներ էր ստացել: Գրոհի համար պատասխանատովթւյունը ստանձնել էր ահաբեկչական  «Իսլամական պետություն» խմբավորումը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելի օդանավակայանում 2016-ի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի հիշատակի բրոնզե հուշարձան է բացվել
Այժմ մենք սգալու տեղ ունենք, որտեղ կարող ենք հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, հայտարարել է Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայերը…
Բրյուսելում 32 կեչի են տնկել՝ ի հիշատակ մարտի 22-ի ահաբեկչության զոհերի
Շրջանաձեւ տնկված ծառերը խորհրդանշում են մաքրությունն ու անարատությունը, եւ ստեղծվում է տպավորություն, ասես նրանք միմյանց ձեռք են բռնել...
Բրյուսելում ահաբեկչությունից տուժածներին 160 մլն եվրո են վճարել
Նախորդ շաբաթ Բելգիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ պետությունն արդեն տուժածներին վճարել է ընդհանուր առմամբ...
Փարիզի ահաբեկիչները սոցնպաստ են ստացել
Ենթադրյալ ահաբեկիչներից առնվազն հինգը որպես սոցիալական օգնություն ստացել են ավելի քան 50 հազար եվրո…
Բելգիայում մոտ 10 մարդ են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստության կասկածով
Պարբերականի տվյալներով, դրանում ասված է, որ ԻՊ-ի գրոհայինների թիրախը կարող է դառնալ որեւէ խոշոր առեւտրի կենտրոն, արագ սննդի ռեստորան կամ ոստիկանական բաժանմունք...
Բելգիայի հատուկ ծառայությունները չեն բացառում Ռամադանի ընթացքում Բրյուսելում ահաբեկչությունների հնարավորությունը
Ոստիկաններին ու զինվորականներին արդեն կարգադրել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի հավաքական դիտումների վայրերում...
Ամենաշատ