News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանի երկրների համար ժամանակակից մարտահրավերների պատասխանը տարածաշրջանային ինտեգրացիայի խորացումն է: Այս մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային համաժողովում մայիսի 24-ին Աստանայում:

Նա նշել է, որ վերջին 10-15 տարում աշխարհում մի շարք զգալի փոփոխություններ են կատարվել, որոնք ազդել են մակրոտնետսական իրավիճակի վրա «Նախ փոխվել է փոփոխությունների արագությունն ու կանխատեսելիությունը: Շատ արագ է փոխվում առաջնորդների օրակարգը, նոր մարտահրավերներ ու ռիսկեր են հայտնվում, միաժամանակ նոր հնարավորություններ»,- ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը: «Երկրորդ՝ աշխարհն ավելի է փոքրացել ու տնտեսությունների փոխադարձ կախումը խորացել է:

Տիգրան Սարգսյանի կարծիքով, տարածաշրջանի երկրների պատասխանը ժամանակակից մարտահրավերներին տարածաշրջանային ինտեգրացիայի խորացոմն է: «Մասնավորապես դրանով է հիմա զբաղվում ԵՏՄ-ն ու ԵՏՀ-ն,- ասել է նա -  Մեր գործունեությունը ուղղված է մեր երկրների մակրոտնտեսական քաղաքականության համակարգման հարցերում երկխոսություն կառուցելուն, որպեսզի հնարավոր լինի ապահովել փոխգործակցություն, կանխատեսելիություն ու կայուն զարգացում՝ գնաճի նպատակային ցուցանիշների ձեռքբերման պայմաններում»:

«Երբեմն թվում է, թե մենակ ավելի արագ է հնարավոր ավելացնել ներքին համախառն արդյունքի աճի ներուժը, բայց նման աճը կայուն չի լինի, իսկ տնտեսությունն էլ ավելի խոցելի կլինի անբարենպաստ արտաքին գործոնների նկատմամբ»:

 Համաժողովի մասնակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանում տնտեսական ընթացիկ պայմանները ու քաղաքականության պատասխան քայլերը՝ կարճաժամկետ ցնցումները հաղթահարելու, կայուն, դիվերսիֆիկացված, համընգրկուն միջնաժամկետ աճ ապահովելու հարցերը, անդրադարձել նաեւ ԱՄՀ կողմից տարածաշրջանին աջակցության հնարավոր միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկակի նշանակության ապրանքները առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության...
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
Ամենաշատ