News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Microsoft ընկերությունը մտադիր է ավելի քան 1.3 հազար աշխատատեղ կրճատել Ֆինլանդիայում: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

«Microsoft-ը կփակի Ֆինլանդիայում գտնվող Microsoft Mobile Oy ընկերությունը, որը զբաղվում է բջջային հեռախոսների մշակումով, այնտեղ աշխատանքից կզրկվի 1350 մարդ: Նրանց փոխհատուցում կտրվի»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում: Կրճատումները կտարածվեն ամերիկյան ընկերության աշխարհի տարբեր երկրներում գտնվող մասնաճյուղերի եւս 500 աշխատակիցների վրա:

Ավելի վաղ Microsoft–ը հայտնել էր, որ համաձայնության է հասել ընկերությանը պատկանող՝ ավանդական կոճակներով բջջային հեռախոսներ արտադրող ստորաբաժանումների ակտիվները 350 մլն դոլարով վաճառելու հարցով: Այս գործարքի արդյունքում ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է, որ Nokia Technologies–ը HMD Global Oy–ին կփոխանցի Nokia ապրանքանիշի հեռախոսներ ու պլանշետներ ստեղծելու բացառիկ գլոբալ արտոնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ