Ջորջ Մարտինը «Գահերի խաղի» պրոդյուսերների համար բացահայտել է սյուժետային երեք ցնցող քայլ
«Սառույցի եւ կրակի երգ» գրքային շարքի հեղինակ Ջորջ Մարտինը «Գահերի խաղեր»-ի պրոդյուսերներ Դեւիդ Բենիոֆֆին եւ Դեն Ուայսին երեք ցնցող սյուժետային քայլ է պատմել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Entertainment Weekly-ին:
Երկու օր առաջ Բենիոֆֆը եւ Ուայսը Մարտինի մոտ էին եկել Սանտա Ֆե, եւ գրողը նրանց տեղեկացրել է, թե ինչպես է մտադիր ավարտել իր գրքային սագան:
Պրոդյուսերների խոսքով, իրենց զրույցը ներառում էր երեք հատկապես ցնցող պահ: Դրանցից առաջինը հանդիսատեսն արդեն տեսել է «Գահերի խաղի» հինգերորդ սեզոնում (երբ Ստաննիս Բարատեոնը զոհաբերել է իր դստերը), երկրորդը` վեցերորդ սեզոնում (երբ պատմվել է Խոդորի պատմությունը):
Բենիոֆֆը հայտնել է, որ երրորդ ցնցող պահը վերաբերում է սագայի ավարտին:
Ներկայումս Մարտինը «Սառույցի եւ կրակի երգի» հինգ գիրք է թողարկել, ընդհանուր առմամբ յոթ գիրք է նախատեսված: «Գահերի խաղի» վեցերորդ սեզոնը շատ առումներով կանխորոշել է աղբյուրի իրադարձությունները: Միաժամանակ Բենիոֆֆը պնդում է, որ իրենց հեռուստաշոուն բնօրինակի հետ համընկնում է միայն առանցքային պահերով, եւ մարդիկ կզարմանան, եթե կարդան Մարտինի նոր գրքերը: