Հունիսի 1-ին, ժամը 00.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մելքումովի փողոցի թիվ 18 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:
***
Մայիսի 31-ին, ժամը 12.00-ին, ՎԼ10-1610 Էլէկտրոքարշակ գնացքի մեքենավարը Նորագավիթ 1-ին փողոցի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 31-ին, ժամը 11.35-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 21/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: