News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 1-ին Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի բարեգործական համերգը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Համերգը կայացավ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Համերգի ընթացքում քառյակը հանդես եկավ դասական երաժշտության մասին համերգ-դասախոսությունով` նախատեսված տարբեր տարիքային խմբերի հանդիսատեսի համար:

«Շնորհավորում եմ բոլոր մանուկներին այս հրաշալի ու պայծառ տոնի կապակցությամբ եւ մաղթում, որ նրանց բոլոր օրերը հագեցած լինեն այսօրվա դրական լիցքերով ու ժպիտներով: Երեխաները մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում, եւ մենք ուրախ ենք աջակցել այն միջոցառումներին, որոնք օգնում են երեխաների կյանքը դարձնել ավելի լավը եւ նրանց համար կերտել պայծառ ապագա», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Բարեգործական միջոցառումների շրջանակում թանգարանում նաեւ բացվեց «Այբ» դպրոցի, IQ մանկապարտեզի եւ «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ հունիսի 15-ը: Տեղի ունեցավ նաեւ ֆիլմի դիտում: Միջոցառումներից ստացված շահույթը կփոխանցվի արտասահմանում բուժման կարիք ունեցող երեխաների օգնության հիմնադրամին:

Հիշեցնենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում եւ հայտնի են դարձել  ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի անվանական պարգեւներ եւ մրցանակներ՝ հայրենիքն ըստ արժանվույն ներկայացնելով բազմաթիվ միջազգային բեմերում կայացած հյուրախաղերի ժամական: 2015 թ. նոյեմբերից Քառյակը պաշտոնապես հանդիսանում է լարային գործիքների համար լարեր եւ աքսեսուարներ արտադրող «D'addario Kaplan" - "D'Addario artist» ամերիկյան ընկերության տարածաշրջանային դեմքը: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ