News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պայմանագրային զինվորական Հայկ Սեհլիյանը ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում ռազմական առաջադրանքի կատարման ընթացքում T3 եւ T4 ողերի բեկորային վնասվածք է ստացել: Հայաստանում վիրահատությունից եւ երկար բուժումից հետո նա ցանկանում էր վերականգնումը շարունակել Գերմանիայում, որտեղ նրան կկարողանան օգնել ոտքի կանգնել:  

Հայկը  NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ վնասվածքից հետո նրան հասցրել են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ վիրաբույժները նրա ողնաշարից արկի բեկոր են հանել: Դրանից հետո նրան Երեւան են տեղափոխել, որտեղ հանել են երկրորդ` ավելի փոքր բեկորը: 

Արդեն մոտ մեկ ամիս է` Հայկը բուժում է ստանում երեւանյան Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում:  Ֆիզիոթերապեւտ Վահե Հովակիմյանը պատմել է, որ հիվանդանոց ընդունվելիս Հայկն ընդհանրապես չէր զգում ոտքերը եւ չէր կարողանում շարժել դրանք, բայց վերականգնողական բուժման շնորհիվ նա օրեցօր ամրանում է. եթե նախկինում չէր կարողանում ոտքերը շարժել, այժմ կարող է: Ավելին, նա սովորում է կանգնել մասնագետների օգնությամբ, եւ մոտ ապագում իրենք նախատեսել են սկսել քայլքի ծրագիրը: 

«Հայկը խոստացել է, որ կքայլի, ուրեմն կքայլի», - ասել է Վահե Հովակիմյանը:

Հայկն իրականում շատ է ուզում նորից քայլել: Բժիշկներն ասում են, որ ամենայն հավանականությամբ նա կկարողանա անել դա, բայց երբ` հայտնի չէ: Ամեն դեպքում այն, որ նա սկսել է զգալ ոտքերը եւ շարժել, արդեն լավ նշան է:    

Բժշկի խոսքով, Հայկը գոհ է բուժումից, որը ստանում է Երեւանում, բայց նրա համար շատ կարեւոր է սկսել քայլել, ընդ որում, հնարավորինս արագ: Եթե Երեւանում բուժումը ցանկալի տեմպով չառաջանա, նա կանի ամեն հնարավորը բուժումը Գերմանիայում շարունակելու համար, որը հայտնի է իր վերականգնողական կենտրոններով, որոնք զինված են նորագույն  տեխնիկայով:  Ինքը` Հայկը, նախկինում եղել է Գերմանիայում եւ լավ ծանոթ է նրանց բժշկությանը եւ բժշկական կենտրոններին, այդ պատճառով ենթադրում է, որ այնտեղ իր  վերականգնումն ավելի արագ կընթանա:  Երեւանյան բժիշկները շատ ուշադիր եւ պրոֆեսիոնալ են, այնուամենայնիվ գերմանական վերականգնողական կենտրոններն   ավելի մեծ փորձ ունեն` աշխատելու այնպիսի վնասվածքների հետ, որը նա ստացել է ծառայության ընթացքում: 

Նրա խոսքով, լավ կլինի, եթե պաշտպանության կամ առողջապահության նախարարությունն իրեն օգնի իր վերականգնումը Գերմանիայում կազմակերպել: Բայց նույնիսկ նման օգնության բացակայության դեպքում, ինքը, իր խոսքով, ամեն ինչ կանի սեփական եւ ընկերների ուժերով ամեն ինչ կազմակերպելու համար, որպեսզի հնարավորինս արագ ոտքի կանգնի եւ այլեւ հաշմանդամի սայլակի կարիք չունենա:  

«Ես չեմ պատրաստվում հանձնվել: Ես ուզում եմ հնարավորինս արագ սկսել քայլել», - ասել է Հայկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ