News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու խափանման միջոց կալանքը մայիսի 31-ին դատախազի որոշմամբ փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց 20-ամյա Գուրգեն Արսենյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ առաջին ատյանի դատարանի՝ Արսենյանի կալանավորման որոշման դեմ Հայկ Ալումյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մայիսի 27-ին մերժվել էր։ 

Նշենք, որ Գուրգեն Արսենյանի գործով հետախուզման մեջ գտնվող երկու երիտասարդները  հայտնաբերվել եւ կալանավորվել են։

Ապրիլի 17-ին մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում վիճաբանությունը սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջեւ, որին հետագայում միացել են նաեւ նրանց ընկերները եւ հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։ Մայիսի 16-ի դրությամբ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, այդ թվում Գուրգեն Արսենյանին:

Նշենք, որ պատգամավորի որդին ձերբակալվել է մայիսի 11-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Նրան մայիսի 14-ին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ