News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով Արցախից (Ստեփանակերտից եւ Մարտակերտից) Դավթաշեն են ժամանել 30 երեխաներ։ Նրանք մի քանի օր հյուրընկալվեցին Դավթաշենում եւ մասնակցեցին էքսկուրսիաների ու տարբեր հետաքրքիր ծրագրերի։

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նրանք եղան Մանկական զբոսայգում, Կենդանաբանական այգում, այնուհետեւ մասնակցեցին Դավթաշեն վարչական շրջանում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Եղան Տիկնիկային թատրոնում, Երեւանի թանգարանում:

Երեւանից նրանք հեռացան ոչ միայն լավ տպավորություններով, նոր ծանոթություններով, այլեւ նաեւ վարչական շրջանի ղեկավարի կողմից նվերներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ