News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆին եւ կանցլեր Անգելա Մերկելին` Գերմանիայի Միասնության օրվա 20-ամյա հոբելյանի առթիվ:


Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆին ուղղված Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

 «Ձերդ Գերազանցություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Գերմանիայի Միասնության օրվա 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հարատև միասնություն և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ուղղված շնորհավորական խոսքում նախագահ Սարգսյանը նշել է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին` Ձեր երկրի ազգային տոնի` Գերմանիայի Միասնության օրվա 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Քսան տարի առաջ իրականություն դարձած Գերմանիայի վերամիավորումը հիրավի պատմական նշանակություն ունեցավ ոչ միայն տասնամյակներ շարունակ երկու հատվածների պառակտված Գերմանիայի ժողովրդի, այլ նաև ողջ աշխարհի համար` խորհրդանշելով սառը պատերազմի ավարտը:

Ուրախությամբ եմ նշում, որ անկախ Հայաստանի և միացյալ Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից գրեթե երկու տասնամյակ անց արձանագրվել է երկկողմ հարաբերությունների շարունակական աճ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Գերմանիան մշտապես զորավիգ է եղել Հայաստանի ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը: Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Գերմանիայի հետ համագործակցության հետևողական զարգացմանը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում, մասնավորապես` ԵՄ ձևաչափով: Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի եվրաինտեգրման պատասխանատու ճանապարհին:

Այս տարվա հունիսին Գերմանիա կատարած իմ պաշտոնական այցը և Ձեզ հետ կայացած հանդիպումը վերահաստատեցին այն համոզմունքը, որ մեր երկրների միջև առկա է փոխադարձ ձգտում ավելի ընդլայնելու և խորացնելու դինամիկ կերպով զարգացող հայ-գերմանական հարաբերությունները:

Այդ համոզմունքից ելնելով` վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը: Ձեր այցը, անկասկած, լրջորեն կխթանի հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և հիանալի հնարավորություն կընձեռի` նախանշելու համագործակցության նորանոր ոլորտներ:

Կիսելով Ձեր տոնական տրամադրությունը` կրկին շնորհավորում եմ Ձեզ այս հիշարժան հոբելյանի առթիվ և մաղթում բազում հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հետագա բարգավաճում և պայծառ ապագա:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ