News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

EuroNews-ը ոչ միայն նշել է, որ սահմանի ապաշրջափակումը վերացնելու փոխարեն թուրքերը նոր սադրանքներ են կազմակերպում, այլեւ շատ թափանցիկ ակնարկ է արել Թուրքիային` ցուցադրելով քարտեզի վրա Հայաստանի գույներով ներկված Արարատի շրջակա տարածքը` ներառելով ողջ Սուրմալուի գավառը:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/  նախագահությունը շնորհակալության խոսք է ուղել EuroNews-ի տնօրինությանը` բարձր գնահատելով Անիի հայկական եկեղեցու պատերի ներքո թուրք ազգայնամոլների  կողմից կազմակերպված նամազի կատարման ակտի շուրջ EuroNews-ի կատարած ճշմարտացի տեղեկատվության համար:

Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի, EuroNews-ը ոչ միայն նշել է, որ սահմանի ապաշրջափակումը վերացնելու փոխարեն թուրքերը նոր սադրանքներ են կազմակերպում, այլեւ շատ թափանցիկ ակնարկ է արել Թուրքիային` ցուցադրելով քարտեզի վրա Հայաստանի գույներով ներկված Արարատի շրջակա տարածքը` ներառելով ողջ Սուրմալուի գավառը: Նրա խոսքով, սա Եվրոպայի Տնտեսական ֆորումում սլովակ հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի ելույթի առաջին արձագանքն էր EuroNews-ի կողմից: Խոսքն Արարատ լեռն իր շրջակայքով Հայաստանին վերադարձնելու պահանջի մասին է, որը Միկլոշկոն շրջանառության մեջ է դրել Եվրոպայի բարձրակարգ ֆորումում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵՀՄՖ-ից, «Որքան  Թուրքիան կզարգացնի իր ազգայնամոլական քաղաքականությունն, այնքան ԵՄ-ի կողմից ռեակցիան կլինի ուժգին: Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար ԵՀՄՖ-ի նախագահը Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տալիս ուսումնասիրել վերջին տասնամյակում ԵՄ-ին անդամակցված երկրներում ազգայնամոլական կուսակցությունների նկատմամբ ԵՄ-ի կողմից վարված քաղաքականությունը: ԵՄ-ին անդամակցված երկրները մինչեւ հիմնովին չեն վերացրել ծայրահեղական, ազգայնամոլական հենքի վրա գործող կուսակցություններին, չեն անդամակցվել ԵՄ-ին:

Ի պատասխան թուրք ազգայնամոլների հայտարարում ենք, որ Եվրոպայի հայկական լոբինգն ավելի է մեծացնելու բոլշեւիկների կողմից առանց որեւէ հիմքի ու բացատրության Արեւելյան Հայաստանի հարավային գավառները Թուրքիային տալու փաստի դեմ պայքարը` պահանջելով ետ վերադարձնել հայկական երեքհազարամյա հողերն իր իսկական տիրոջը»,-ասված է ԵՀՄՖ-ի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ