Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԽԽՎ-ի Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Կեսար Ֆլորին Պրեդուին եւ Ստեֆան Շեննակին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով ԱՀ-ի նախագահի կայքին, հայտնում են, որ հյուրերը նշել են Եվրոպայի Խորհրդի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության «հաջող զարգացումը»: Նրանք ողջունել են Ադրբեջանում ներման եւ համաներման վերջերս տեղի ունեցած գործողությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցեր:
Համազեկուցողները եկել են եռօրյա այցով: Պաշտոնական անձանց հետ բանակցություններից բացի, նրանք կհանդիպեն նաեւ քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին: