News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երաժշտական դպրոցի տնօրենի որոշումն է եղել  ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի վերջին հրաժեշտի արարողությանը մանկահասակ երեխաների տանել: Այս մասին NEWS.am-ին ասաց  ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը:

«Ոչ Մշակույթի նախարարության, ոչ Թաղման կառավարական հանձնաժողովի, այլ ինչ-որ երաժշտական դպրոցի տնօրենի որոշումն է դա եղել: Այդկերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել: Երեխաները ելույթներ էլ էին պատրաստել, որը մենք կանխել ենք: Հենց նկատել ենք երեխաներին, նախարարության աշխատակիցները մոտեցել են ջոկատավարներին ու ասել, որ դուրս տանեն երեխաներին»,- ասաց Ալլա Սերոբյանը:

Նշենք, որ հունիսի 15-ին արտիստուհու վերջին հրաժեշտի արարողությանը մանկահասակ երեխաներին կանգնեցրել էին հենց դագաղի մոտ: Երեխաների հագուստներին ամրացրել էին Ցեղասպանության անմոռուկներ հիշեցնող ժապավեններ:

Տպել
Ամենաշատ