News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ակնկալում է Թուրքիայի ու Ուկրաինայի արտգործնախարարների մասնակցությունը Սոչիում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ( ՍՏՀԿ) երկրների արտգործնախարարների խորհրդակցությանը, ու պատրաստ է երկկողմանի բանակցություններ վարել Թուրքիայի արտգործնախարարի հետ, եթե վերջինը համաձայնի մասնակցել խորհրդակցությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին ու սպասում ենք բոլորին՝ այդ թվում Թուրքիային ու Ուկրաինային, բայց առայժմ պատասխան չկա: Ես կարծում եմ, որ այս շաբաթ, առավելագույնը հաջորդ շաբաթվա սկզբին, հասկանալի կլինի (թե ով կմասնակցի)»,- ասել է նա:

Նեբենզյան պարզաբանել է, որ ՍՏՀԿ նախարարների խորհրդի ձեւաչափը չի նախատեսում երկկողմանի հանդիպումների անցկացում, քանի որ դա բազմակողմանի հարթակ է:

Այդուհանդերձ, նա ենթադրում է, որ եթե Թուրքիայի նախարարը ժամանի Սոչի խորհրդակցությանը մասնակցելու, ապա «կցանկանա խոսել մեր արտգործնախարարի հետ»:

«Եվ նման հնարավորություն կլինի՝ մենք ոչ մեկից չենք փախնում, չենք թաքնվում, բոլորի հետ խոսում ենք ու այդ իմաստով բաց ենք ցանկացած խոսակցության համար»,- հավելել է Նեբենզյան:

ՍՏՀԿ-ի կազմում Սեւ ծովի ու Բալկանյան թերակղզու տարածաշրջանի պետություններն են: Արտգործնախարարների խորհրդակցությունը կանցնի հուլիսի 1-ին Սոչիում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ