News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հետեւանքներ ունենալ անվտանգության ավելի լայն ոլորտի՝ նույնիսկ Եվրոպայի ու Եվրասիայի համար: Այս մասին հունիսի 24-ին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ելույթ ունենալով «Համընդհանուր խաղաղության տեղական արմատները» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ:

Նրա խոսքով Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հակամարտությունները անվտանգության համար իրական սպառնալիք են: «Իրավիճակը բավականին խոցելի է: Հույս ունենանք, որ մենք դառնում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործըթնացում առաջընթացի ականատեսներ, առաջընթաց, որը մեկնարկել է Վիեննայում կայացած գագաթաժողովից»,- նշել է Սվիտալսկին: Դիվանագետը հույս է հայտնել, որ զգալի արդյունքներ կարձանագրվեն վստահության վերականգնման միջոցառումների, շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման ու նաեւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ տեսանելի առաջընթացի տեսակետից:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացել է Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում: Գագաթաժողովին ներկա էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ- Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը, Ռուսաստաանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Ֆրանսիայի՝ եվրոպական գործերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, նաեւ ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը ու Պյեր Անդրիեն: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում արդեն Ռուսաստանի նախաձեռնությամբ անցել է Սարգսյան-Պուտին- Ալիեւ եռակողմ հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ