News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի հունիսի 18-ին Լ.Խշոյանից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի հունիսի 3-ին բժշկական կենտրոնում ծննդաբերել է  տղա երեխա, ով մեկ օր անց` հունիսի 4-ին, նույն բժշկական կենտրոնում մահացել է:

Հաղորդում ներկայացրած անձը նշել է, որ երեխան մահացել է՝ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով:

Նկատի ունենալով, որ հաղորդումն առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ նորածնի մահվան պատճառը պարզելու համար։

Նշենք, որ բժշկական հաստատությունից բացառում են, որ իրենց սխալի պատճառով է երեխան մահացել: ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ասել էր, որ երեխան խնդիրներով է ծնվել, ունեցել է ներարգանդային ինֆեկցիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ագարակում անձրևի, քամու ու կարկուտի հետևանքով ծառեր են արմատախիլ եղել, տների տանիքներն են վնասվել. գյուղապետ
Ծառերի բերքը տերևների հետ ամբողջությամբ թափվել է...
Նոր մանրամասներ՝ 1 տարի առաջ Եղիպատրուշում խուլիգանության դեպքից․ հայտնի են մասնակիցների ինքնությունները
Հունիսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական...
Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 120 խեցգետնաորսիչ և 6 ձկնորսական ցանց
Միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. Գրանցվել է 23 ավտովթար, վիրավորվել է 31 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Robinson R-66 ուղղաթիռը կործանվել է ՌԴ Ամուրի մարզում
Ուղղաթիռում ուղեւորներ կային...
ՀՀ տարբեր շրջաներում երեկ ծառեր են պոկվել ու տապալվել․ փրկարարները հեռացրել են դրանք ճանապարհների երթևեկելի հատվածից
Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհների երթևեկելի հատվածից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ