ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի եւ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Անկարայի ջանքերը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահը... բարձր է գնահատել նախագահ Էրդողանի եւ նրա կառավարության նվաճումները Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի շուրջ եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության թուլացման միջոցներն ընդունելը»,– ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta–ն։
Օբաման նաեւ ցավակցել է Էրդողանին Ստամբուլի ահաբեկչության կապակցությամբ՝ գնահատելով դրանք որպես միջազգային հանրության դեմ ագրեսիա։ «Նախագահ Օբաման Թուրքիայի իշխանություններին առաջարկել է իր հնարավոր օգնությունը հետաքննության հարցում եւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել Թուրքիայի եւ բոլոր գործընկերներ հետ ահաբեկչության դեմ պայքարի համար»,– հայտնել են մամուլի ծառայությունից։