Ռուսաստանյան վենչուրային ընկերության տնօրենների խորհուրդը հաստատել է Իգոր Աղամիրզյանի հրաժարականը, ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
«2016-ի հունիսի 29-ին կայացել է «ՌՎԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նիստը, որն ընդունել է գլխավոր տնօրենի եւ ընկերության կառավարման նախագահի պաշտոնը 2009-ի ապրիլից զբաղեցնող Իգոր Աղամիրզյանի կամավոր հրաժարականը։ Տնօրենների խորհուրդը պաշտոնապես շնորհակալություն է հայտնել Իգոր Աղամիրզյանին ընկերության աշխատանքի արդյունքների համար, որոնք ձեռք են բերվել նրա ղեկավարությամբ»,– ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
«ՌՎԿ» ԲԲԸ գլխավոր տնօրենի ժ.պ. է նշանակվել ծրագրային տնօրեն Եվգենի Կուզնեցովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«ՌՎԿ» ԲԲԸ–ն զարգացման ինստիտուտ է։ Դրա կապիտալի 100 տոկոսը պատկանում է ՌԴ–ին՝ ի դեմս «Ռոսիմուշեստվոյի»։