News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Քաղավիացիայի գլխավոր վարչությունը կշարունակի բաց երկնքի քաղաքականությունը։ Այս մասին հունիսի 30-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է Քաղավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ սկզբունքորեն համաձայն չէ ռուսական ընկերությունների կողմից ոլորտում «մենաշնորհի» մասին ձեւակերպումների հետ։

Ավետիսյանի խոսքով՝ այն, որ ոլորտում գերակշռում են ռուսական ընկերությունները, ունի իր բացատրությունը. «Պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը մեկնում է ՌԴ, քանի որ այնտեղ մեծ հայկական համայնք կա։ Եթե ինչ–որ մեկը հայտարարի, որ այս կամ այն ավիաընկերությունն ուզում է աշխատել Հայաստանում, բայց խոչընդոտներ են ստեղծվում, ապա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չի կարող լինել։ Բացառված է, որ ավիաընկերությունից կաշառք պահանջեն հայկական ավիացիոն շուկա դուրս գալու համար։ Այն բաց է բոլոր ավիաընկերությունների համար»։

Ի պատասխան հարցին, թե կարող են լոուքոստերները հայկական շուկա մտնել, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը նշեց, որ դա հնարավոր է, սակայն դժվարացել է խոսել ժամկետներից՝ հայտարարելով, որ ավիաընկերությունները ծանրաշարժ են սահմանափակ թվով օդանավերի պատճառով։

Ինչ վերաբերում է ազգային փոխադրողին, ապա պաշտոնյայի խոսքով, այս պահին դա անհնար է, քանի որ ավիացիան թանկարժեք բիզնես է, որը մեծ ներդրումներ է պահանջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ