News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հունվար-մայիսին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ գներում տարեկան կտրվածքով կրճատվել են 37.8 մլրդ դրամով կամ 7.9%-ով: Ընդ որում, ընթացիկ տարվա ամիսների դինամիկան հուսադրող չէ: Հունվարին անկումը կազմել է 6.5 մլրդ դրամ, մայիսին՝ 7.9 մլրդ դրամ:

Հաշվի առնենք, որ հաշվարկային բազայում, այսինքն՝ անցյալ տարվա հունվար-մայիսին, այս բացասական միտումներն արդեն նկատվում էին: Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընթացիկ գներում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների անկումը կազմել է 14.3 մլրդ դրամ կամ շուրջ 3%: Ստացվում է, որ ընթացիկ տարում հետընթացն ուժեղացել է:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները հունվար-ապրիլին տարեկան կտրվածքով կրճատվել են 2.5%-ով: Սա՝ դոլարով: Իսկ եթե գումարը վերածենք դրամի, ապա անկման մեծությունը հասնում է 0.4%-ի: Բացարձակ արտահայտությամբ փոխանցումների գումարը մեկ տարվա ընթացքում կրճատվվել է շուրջ 0.8 մլրդ դրամով: Կարելի է ենթադրել, որ մայիսին այս առումով զգալի տեղաշարժ չի արձանագրվել: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում դրամական փոխանցումների մասով մեր քաղաքացիների եկամուտներն աննշան են նվազել:

Սակայն պատկերը կտրուկ փոխվում է, երբ դիտարկում ենք փոխանցումների սալդոյի դինամիկան: Մաքուր ներհոսքը (այսինքն՝ «ներհոսք»՝ հանած «արտահոսք») հունվար-ապրիլին կրճատվել է 32.2 մլն դոլարով կամ գրեթե 20%-ով: Սակայն վարկածը, որ արտերկրից դրամական օգնություն ստացողներն արժույթի մի մասը հետ է ուղարկում, կասկածելի է: Ամենայն հավանականությամբ, փոխանցումների մի մասի հետադարձ փոխանցումը կոմերցիոն նպատակներ է հետապնդում: Այդ պատճառով հարց է առաջանում. մանրածախ ապրանքաշրջանառությունում անկումը որքանով է կապված դրամական փոխանցումներում մաքուր սալդոյի նվազման հետ:

Դատելով պաշտոնական տվյալներից՝ բնակչության վճարողունակությունն աշխատավարձի մասով աճել է: Այսպես. հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը, 1.6%-ի սղաճի ֆոնին, 3.5%-ով աճել է: Արդյունքում իրական աշխատավարձն ավելացել է 5.2%-ով: Ապրիլի տվյալներով, մշտական բնակչության թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է «ընդամենը» 0.5%-ով: Պարզ չէ, թե այս տեղեկությունն ինչպես կարելի է կապել առեւտրում լայնածավալ հետընթացի հետ:

Մանրածախ առեւտրաշրջանառության ծավալները կրճատվել են առանց բացառության բոլոր տեսակի առեւտրային օբյեկտներում: Սակայն ամենամեծ անկումը՝ ինչպես բացարձակ արտահայտությամբ (28.2 մլրդ դրամ), այնպես էլ տոկոսային (31.8%), գրանցվել է, այսպես կոչված, «առեւտրի այլ օբյեկտների» մասով: Նկատենք, որ վերջինների ուղղվածությունը շարժիչի վառելիք վաճառելն է:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ 59.250 մլն դրամ
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով...
ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի...
Մարզահամերգային համալիրը 2023 թվականին ապահովել է 106 մլն շահույթ
2023 թվականի ընթացքում համալիրում կայացել է 119 տեղական և միջազգային...
«Ժողովուրդ». Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկը
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ