News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության եւ քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը եւ, համապատասխանաբար, նաեւ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի հարցին:

«Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը եւս կհաստատի այս նախագիծը, եւ դա կստանա օրենքի ուժ, եւ այս քայլով Ֆրանսիան եւս մեկ կարեւոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը հուլիսի 1-ին 21 կողմ եւ ոչ մի դեմ ձայներով ընդունել է  «Հավասարություն եւ քաղաքացիություն» օրինագծում առաջարկված փոփոխությունները, որ խոստացել էր կատարել նախագահ Ֆրանսուա Օլանդը։

20Minutes կայքի փոխանցմամբ, փոփոխություններով առաջարկվում է 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ հանցագործությունների ժխտման համար։ Ընդ որում, օրինագծում հատուկ նշվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին։

Նախագիծն այժմ ուղարկվել է Սենատի ընդունմանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտման քրեականացման նախորդ օենքը արգելափակվել էր Սահմանադրական դատարանի կողմից, եւ Ֆրանսուա Օլանդը նոր օրինագիծ էր նախաձեռնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ