News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 2-ին, տեղի է ունեցել «Հայազն» կուսակցության 3-րդ համագումարը, որի ժամանակ նշվել է, որ կուսակցությունը պատրաստվում են մասնակցել 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին։ Համագումարի ընթացքում հրապարակվեց նաեւ կուսակցության կողմից ընդունած Հռչակագիրը, որում   մասնավորապես ասված է.

«Վերահաստատելով մեր սկզբունքային եւ հիմնավորված համոզմունքը, որ Հայաստանի, այսպես կոչված, Երրորդ Հանրապետությունը գործուն, արդյունավետ, արդար եւ անվտանգ Ազգային պետությանը հարիր պետական ձեւ  չէ եւ ենթակա է պարտադիր հեղափոխական փոփոխության։ Մենք գիտակցում ենք, որ այդ փոփոխությունը հնարավոր է միայն, որպես առաջին քայլ տվյալ վարչախմբի անվերապահ ամբողջական հեռացումից հետո։

Չվստահելով երկրում գործող այլասերված ընտրական համակարգին, ինչպես նաեւ թերահավատորեն վերաբերվելով Հայաստանում, այսպես կոչված «լիբերալ դեմոկրատիայի» ըստ էության կիրարկելիության եւ արդյունավետությանը, մենք եւս մենք անգամ հաստատում ենք , որ ազգային-ազատագրական գաղափարախոսությունը լայնորեն քարոզելու, մեր շարքերը ընդլայնելու եւ ամրապնդելու նպատակով մասնակցելու ենք Ազգային ժողովի ընտրություններին»։

Կուսակցության նախընտրական դրույթներում ներառված են հետեւյալ հարցերը` ՀՀ ինքնիշխանության վերականգնում, ՀՀ եւ Արցախի ողջ տարածքում մեկ եւ միացյալ պետականության հաստատման խոչընդոտների վերացում, օլիգարխիայի վերացում, ՀՀԿ-ի եւ մասնավոր մենաշնորհների արգելում, ընդերքի ազգայնացում, քաղաքացիների ազատությունների եւ պարտականությունների հավասարեցում, օբյեկտիվ դատական համակարգի հաստատում, քաղբանտարկյալների անհապաղ ազատում ու  նյութական փոխհատուցում եւ այլն:

Համագումարի ընթացքում նաեւ հայտարարվեց, որ «Հայազնը» պատրաստվում է ազգային հեղափոխություն իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի  4-րդ մասով…
Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում
Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն...
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ