News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱԻՄ-ը կոչ է անում Ռուսաստանին՝ հրաժարվել Մինսկի խմբի անդամությունից եւ զբաղվել իր համար կարեւոր «բիզնես»-ով։

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Հայտարարությունում ասվում է. «1992թ.-ին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավոր առաքելությունը Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ կարգավորումն է։ Գաղտնիք չէ, որ այդ խմբի երեք համանախագահներից ՌԴ-ն հակամարտող կողմերի զենքի հիմնական մատակարարն է։ Վերջին տարիներին ՌԴ գործունեությունը այդ ասպարեզում աննախադեպ չափերի է հասել։ Այժմ արդեն նրա մատակարարման զինանոցում ոչ միայն հարձակողական, այլեւ զանգվածային ոչնչացման զենքեր են։ Ռուս պետական պաշտոնյաները բացառիկ ամբարտավանությամբ հակամարտող (երբեմն նաեւ՝ պատերազմող) կողմերին մահաբեր զինամթերքների մատակարարումը համարում են «բիզնես»։

Ընդհանրապես մարդկային կյանքի դեմ ուղղված «բիզնեսով» զբաղվելը անբարոյականություն է։ Արձանագրենք, սակայն, որ Մինսկի խմբի անդամ պետությունը հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու փոխարեն կողմերին սպառազինելով ավելի է խորացնում այն, ինչը հակասում է ԵԱՀԿ սկզբունքներին եւ մանավանդ Մինսկի խմբի հիմնական նպատակին։ Այս իրավիճակում մենք ստիպված ենք կոչ անել Ռուսաստանի Դաշնությանը՝ հրաժարվել Մինսկի խմբի համանախագահի բարձր դիրքից, ավելին՝ Մինսկի խմբի անդամությունից, եւ զբաղվել իր համար կարեւոր «բիզնես»-ով»։ 

Նշվում է, որ ԱՄԿ-ԱԻՄ-ի ներկայացուցիչները հուլիսի 8-ին, ժամը 18-ին Ազատության հրապարակում Հայաստանի քաղաքացիներին կներկայացնեն այս հայտարարությունը, կփորձեն ստանալ հայաստանյան հանրային կարծիքի աջակցությունը եւ դրանից հետո հայտարարությունը կներկայացնեն ԵԱՀԿ ղեկավարությանը եւ նրա անդամ պետություններին։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ