News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում հունվար–մայիսին մեքենաների վաճառքի ֆիզիկական ծավալները (այդ թվում՝ պահեստամասերի եւ վերանորոգման ծախսերը)  աճել են 10.7 տոկոսով։ Իհարկե, կարելի է միայն ողջունել այդ դրական տեղաշարժը։ Բայց նշենք, որ այն տեղի է ունենում սպառողական ապրանքների ընդհանուր վաճառքի ակնհայտ անկման ֆոնին։

Ինչպես հայտնի է, մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը հանրապետությունում անշեղորեն կրճատվում է՝ սկզբում համադրելի գներով, իսկ հետո ընթացիկ։ Ստացվում է, որ ապրանք գնելու համար քաղաքացիների ֆինանսական միջոցները կրճատվել են, իսկ մեքենաներ գնելու համար՝ աճել։ Իհարկե, այդ տեղաշարժերը կարելի է հեշտությամբ բացատրել. հասարակության եկամուտների բեւեռացումն ուժեղացել է, ընդ որում, աղքատության մակարդակը բարձրացել է։

Մաքսատան տեղեկությունների համաձայն՝ 2007-2015թթ. հանրապետություն է ներկրվել մոտ 280 հազար մարդատար մեքենա։ Ընդ որում, միայն վերջին 2 տարում՝ մոտ 82 հազար հատ։ Դա կազմում է վերջին 9 տարիների ներմուծման ծավալի մոտ 30 տոկոսը։ Ըստ էության, ավտոպարկի նման աճը պետք է հանգեցնի վառելիքի վաճառքի համաչափ աճի։

Բայց պաշտոնական վիճակագրության տվյալներով ավտոմոբիլային վառելիքի շուկայում իրավիճակը միանշանակ չէ։ Այսպես՝ հունվար–մայիս ժամանակաշրջանում շարժիչի վառելիքի, այսինքն՝ փաստացի բենզինի, դիզելային վառելիքի եւ խտացրած գազի վաճառքի ծավալները նկատելի պակասել են՝ գրեթե 29 տոկոսով։ Նշենք, որ բենզինի եւ դիզելի գները վերջին 2 տարում նվազել են։

Բերենք եռամսյակային կտրվածքով տվյալները։ Այսպես՝ 2016-ի 1-ին եռամսյակում, 2014-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, Regular  տեսակի բենզինի միջին մանրածախ գինը նվազել է 18.4 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 19.8 տոկոսով։ Այդ ժամանակաշրջանում բենզինի ռեսուրսներն աճել են 10.7 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 14.2 տոկոսով։ Այստեղից կարելի է եզրակացություն անել, որ վառելիքի այդ տեսակները համաչափ աճ են ունեցել։

Բայց բոլորին հայտնի է, որ մարդատար մեքենաների շատ սեփականատերեր խտացված գազը նախընտրում են բենզինից եւ դիզելային վառելիքից։ Միաժամանակ նույն ժամանակաշրջանում լցակայաններին բնական գազի մատակարարումները պակասել են 1.2 տոկոսով։ Ստացվում է, որ վերջին 2 տարում ներմուծված տասնյակ հազարավոր մեքենաներ չեն վերասարքավորվել խտացրած գազով աշխատելու համար։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ