News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը օրակարգից չի հանում այդ երկրում գտնվող ահաբեկիչներին արտահանձնելու անհրաժեշտության հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ուզում եմ ասել՝ հարաբերությունների կարգավորումը օրակարգից չի հանում այն խնդրահարույց հարցերը, որոնք կային մինչ այդ: Եվ եթե ահաբեկիչները, որոնց մենք որոնում ենք, գտնվում են Թուրքիայի տարածքում, ինչպես եւ ցանկացած այլ երկրի տարածքում, մենք նրանց կշարունակենք նույնկերպ հետապնդել ու պահանջել նրանց արտահանձնումը: Չէի ցանկանա, որ որեւէ պատրանքային տպավորություն ստեղծվեր, որ հիմա մենք խնդրահարույց հարցերը գորգի տակ ենք խցկելու, ոչ մի նման բան»- ասել է Զախարովան:

Նա նաեւ նկատել է, որ կճշգրտի տեղեկությունները ձերբակալված 11 ռուսաստանցիների մասին, որոնց կասկածում են Թուրքիայում վերջերս կայացած ահաբեկչություններին մասնակցություն ունենալու համար:

«Ինչ վերաբերում է մնացած անձերին, որոնք այդ հարցում մասնակցություն ունեն, մենք հետեւում ենք իրավիճակին, ես կարող եմ ճշգրտել մեր իրավապահ մարմիններից, համապատասխան ծառայություններից, թե մենք ինչ տվյալներ ունենք նրանց վերաբերյալ»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ