News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի վերջին Հայաստան կժամանի աշխարհահռչակ երաժիշտ Ջո Քոքերը։ NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեցին «Ամերիբանկի» մարքեթինգի բաժնից։

Երաժիշտը Հայաստան կժամանի ընդամենը մեկ օրով, համերգը կկայանա հոկտեմբեր ամսվա վերջին։ «Թեպետ դեռեւս պաշտոնապես չենք հայտարարել, թե համերգը երբ եւ որտեղ է կայանալու, սակայն հաստատ է, որ Քոքերը Հայաստան է ժամանելու այս ամսվա վերջին։

«Երբ լրատվամիջոցների համար համապատասխան տեղեկություն տարածենք եւ գովազդային ակցիաներ սկսվեն, այն ժամանակ էլ հնարավոր կլինի մանրամասնորեն պատասխանել բոլոր հարցերին»,- նշեցին «Ամերիբանկից»։

Նշենք, որ աշխարհահռչակ երաժիշտը Հայաստանում է «Ամերիաբանկի» հրավերով:

Ստեղծագործական դժվար ուղին սկսելով դեռեւս 60-ականներին՝ կարճ ժամանակ անց Քոքերը գրավեց ողջ Եվրոպան ու երկու Ամերիկաները։ Այժմ նա ժամանակակից ամենահեղինակավոր ռոք-աստեղերից է։

Երգչի դեբյուտը տեղի ունեցավ 1964 թվականին` Ill Cry Instead երգով։ Բլյուզ եւ ռոք ժանրերում ստեղծագործող Ջո Քոքերը, սակայն, լսարանին առավել հայտնի է իր You Can Leave Your Hat On, My Father’s Son, Unchain My Heart, N`oubliez jamais ստեղծագործություններում։ Նրա Up Where We Belong երգը 1982-ին ներկայացվել է Օսկարի մրցանակաբաշխությանը, ինչպես նաեւ նրան դարձրել Grammy-ի մրցանակաբաշխության հերոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ