News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հարավային Սուդանում հայերի մասնակցությամբ անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած ավիավթարի մանրամասները դեռեւս հայտնի չեն:

NEWS.am-ի թղթակցին զոհված օդաչուների հարազատները հայտնեցին, որ ոչինչ չեն կարողանում ճշտել:

«Նույնիսկ արտգործնախարարությունից մեզ ոչինչ չեն հայտնում: Առ այսօր չգիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հարավային Սուդանում, ինչու են մեր հարազատները մահացել»,- ասացին հարազատները:

Նշենք, որ պաշտոնապես չի հաստատվել նույնիսկ, թե որ ավիաընկերությանը պատկանող օդանավն է վթարվել: Ըստ տարածված տեղեկությունների՝ օդանավը պատկանել է Գառնիկ Պապիկյանի Ala International LTD ընկերությանը, որը գրանցված է Շարժայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2015թ. նոյեմբերի 4-ին բեռնատար ԱՆ-12 օդանավի վթարից զոհվել են տասնյակ մարդիկ՝ օդանավի անձնակազմը, ուղեւորները, երկրի վրա գտնվող մարդիկ։

Օդանավի անձնակազմի հինգ անդամները հայեր են եղել

Առաջին օդաչու, օդանավի հրամանատար Գեւորգ Թովմասյանը

Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը

Ինժեներ Սամվել Մկրտչյանը

Ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը

Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը

Անձնակազմի մարմինները տեղափոխվել են Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ագարակում անձրևի, քամու ու կարկուտի հետևանքով ծառեր են արմատախիլ եղել, տների տանիքներն են վնասվել. գյուղապետ
Ծառերի բերքը տերևների հետ ամբողջությամբ թափվել է...
Նոր մանրամասներ՝ 1 տարի առաջ Եղիպատրուշում խուլիգանության դեպքից․ հայտնի են մասնակիցների ինքնությունները
Հունիսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական...
Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 120 խեցգետնաորսիչ և 6 ձկնորսական ցանց
Միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. Գրանցվել է 23 ավտովթար, վիրավորվել է 31 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Robinson R-66 ուղղաթիռը կործանվել է ՌԴ Ամուրի մարզում
Ուղղաթիռում ուղեւորներ կային...
ՀՀ տարբեր շրջաներում երեկ ծառեր են պոկվել ու տապալվել․ փրկարարները հեռացրել են դրանք ճանապարհների երթևեկելի հատվածից
Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհների երթևեկելի հատվածից...
Ամենաշատ