News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի սահմանադրական դատարանը ընդունել է զանգվածային ակցիաների մասնակիցների՝ բերանները սոսնձաթղթով փակելու, դեմքին նկարներ անելու կամ քարոզչական սթիքեր փակցնելու իրավունքը: Նման որոշում է կայացվել Սամարայից ուսանողների բողոքը քննարկելուց հետո, որոնք «Լռության օր» ակցիայի ընթացքում իրենց բերանները սոսնձաթղթով փակել էին, ինչի համար նրանց ձերբակալել էր ոստիկանությունը: Ակցիայից հետո ակտիվիստներից մեկին տուգանել էին 10 հազար ռուբլով, հայտնում է BBC–ն:

Դատարանը պարզաբանել է, որ ակցիայի մասնակիցները կարող են եղանակային պայմանների պատճառով դեմքերը փակել շարֆերով կամ բինտերով, թանձիֆե կապերով կամ ռեսպիրատորներով՝ ըստ բժշկական ցուցանիշների: Բացի դրանից ցուցարարներին թույլատրել են իրենց դեմքերը օգտագործել որպես քարոզչության պատկերավոր առարկա, դրանց վրա սոսնձելով սթիքերներ կամ սոսնձաթուղթ: Ընդ որում դեմքերը դիմակներով փակելը շարունակում է արգելված մնալ: Բացի դրանից ոստիկանությունը պետք է ուշադրություն դարձնի ցուցաարարների դեմքերը դիմակներով ծածկելու դրդապատճառներին ու գնահատի դրանց «ազդեցությունը անվտանգության ու հասարակական կարգի վրա», նշում են ՍԴ-ի որոշման մեջ:

ՍԴ-ն նաեւ պարզել է, որ իշխանությունները չպետք է չափից շատ վերահսկեն հասարակական միջոցառումների մասնակիցների ու կազմակերպիչների գործունեությունը ու անհիմն սահմանափակեն մարդկանց՝ խաղաղ հավաքների իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ