News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իրաքցի զինվորականները ԻՊ ահաբեկիչներից ազատագրված Ֆալուջա քաղաքը պաշտպանելու նպատակով նրա շուրջ փոս կփորեն, հայտնում է AP-ը՝ վկայակոչելով զինվորական հրամանատարներից մեկին:

Անբար նահանգում գտնվող քաղաքը ահաբեկիչներից ազատագրվել էր հունիսին: ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների ժամանակ այնտեղից 85 հազար մարդ է փախել: ՄԱԿ փորձագետներն ակնկալում են, որ բնակիչները կկարողանան օգոստոսին վերադառնալ Ֆալուջա:

«Փոսը կպաշտպանի քաղաքի բնակիչներին, որոնք շատ ողբերգություններ են ապրել, ինչպես նաեւ այնտեղ գտնվող ուժայիններին»,- ասել է ազատագրման գործողությունը ղեկավարած հրամանատար Աբդել Վահաբ աս Սաադին:

Փոսը կունենա 12.5 մ խորություն: Քաղաք ելումուտի համար միայն մեկ ճանապարհ կմնա, որը թույլ կտա ավելի լավ վերահսկել մեքենաների եւ մարդկանց տեղաշարժը: Ֆալուջան նախկինում բազա էր ծառայում ահաբեկիչներին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի  վրա հարձակվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ