News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին Իսպանիայում զենքի առեւտրով զբաղվող միջազգային կազմակերպության ապօրինի գործունեության կանխմանն ուղղված գործողության ընթացքում ինը մարդ է ձերբակալվել:

Գործողությունը իրականացվել է Իբիցա կղզում: Ոստիկանության տվյալներով զենքը մատակարարվում էր Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Ֆրանսիայում ու Մեծ Բրիտանիայում գրանցված ֆիրմաների միջոցով, որոնց կենտրոնական գրասենյակները օֆշորային գոտիներում են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Խմբավորման պարագլուխը մեծ կապեր ուներ աշխարհով մեկ: Գամբիայում զենքի մատակարարման մասին բանակցություններ վարելու համար նա Լեհաստանից ժամանել էր այդ երկրի նախագահի անձնական օդանավով: Միայն Հարավային Սուդան նրա լեհաստանյան ֆիրմայի միջոցով մատակարարվել է «ԱԿ 47» տեսակի 200 հազար ինքնաձիգ, ականանետ ու նույնիսկ տանկ:

Հետաքննությունը սկսվել է դեռ 2012-ին, երբ ոստիկանությունը հետաքրքրվել է այն մարդով, որը Իբիցայում շքեղ կյանք էր վարում, առանձնատուն ուներ, բազմաթիվ թանկարժեք ավտոմեքենաներ, դիվանագիտական անձնագիր, ընդ որում թաքցնում էր իր փողերի ծագումը: Տղամարդը մշտապես թիկնապահների հետ էր, իսկ առանձնատունը, որտեղ պաշտպանության բարդ համակարգ էր տեղադրել, անմատչելի ամրոցի էր վերածել:

Այդ մարդը ներկայացել էր որպես դիվանագետ, նա ուներ Գվինեա Բիսաուի անձնագիր, որը պարզվեց՝ անվավեր էր: Նա նաեւ իր տան վրա փակցրել էր ցուցանակ, որից հետեւում էր, որ դա հյուպատոսարանի տարածք է: Նա ներկայանում էր որպես Գվինեա Բիսաուի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը նախկին լեհ զինվորական է, միլիոնատեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ