News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հուլիսի 24-ը հայտարարել է համազգային սգո օր ՝ երկրի մայրաքաղաք Քաբուլում կատարված ահաբեկչության 80 զոհերի հիշատակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

 «Մեր թշնամիները թիրախավորելով քաղաքացիական ազատությունները, կարծում են, թե կարող են պառակտել մեզ: Բայց նրանք կպարտվեն»,- հայտարարել է Գանին իր հեռուստատեսային ելույթի ժամանակ, որից մի հատված է մեջբերել TOLO News հեռուստաալիքը:

«Ես հատուկ հանձնաժողովին ու գլխավոր դատախազությանը հանձնարարել եմ հետաքննել միջադեպը ու գտնել պատասխանատուներին»,- հավելել է նա:

Ինչպես հայտնել է երկրի ՆԳՆ-ն, Քաբուլում զանգվածային հանրահավաքի ժամանակ պայթյունը կազմակերպել էին երեք մահապարտ ահաբեկիչներ: Առաջին չարագործին հաջողվել է գործի դնել պայթուցիկ սարքը, երկրորդի պայթուցիկը չի աշխատել, իսկ երրորդին ոչնչացրել են երկրի անվտանգության ուժերը: Զոհերի ու տուժածների շրջանում կան անվտանգության ու պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ, որոնք ապահովում էին բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը, զոհվածներից մեկն էլ լրագրող է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ