Բաքի ծերացման հետազոտության ինստիտուտի մասնագետը երկար տարիներ հետազոտություն է անցկացրել՝ պարզելով ծերացման գործընթացի երկու հիմնական շարժիչ ուժերը:
Մասնագետի խոսքով՝ դրանք ավելորդ կալորիաներն ու խրոնիկ սթրեսներն են: Ըստ նրա՝ մինչեւ 44 տարեկանը (ԱՀԿ-ի դասակարգման՝ այդ տարիքը «երիտասարդություն» է համարվում) ավելի լավ է ավելորդ քաշ չունենալ: Իսկ ահա 44 տարեկանից հետո մի քանի ավելորդ կիլոգրամը նույնիսկ օգտակար կարող է լինել:
Ըստ Telegraf-ի՝ ծերացման հետ միասին օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է, այդ պատճառով ավելորդ քաշը կարող է «անվտանգության բարձիկի», լրացուցիչ պաշտպանության դեր կատարել:
Քենեդին նաեւ պնդում է, որ ներկայում ծերացման դեմ պայքարող արդյունավետ ու ստուգված դեղամիջոցներ չկան: Նման միջոցների մեծ մասը դեռեւս կատարելագործման կարիք ունեն, այդ պատճառով մասնագետները խորհուրդ չի տալիս ինքնուրույն նույնիսկ ամենաթանկ եւ հեռանկարային դեղամիջոցներն օգտագործել: