News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում 4 մարդու մահապատժի են ենթարկել, այդ թվում՝ երեք օտարերկրացու. նրանք Նիգերիայի քաղաքացիներ են: Բոլորն էլ մահվան են դատապարտվել թմրանյութերի վաճառքի մեղադրանքով:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ մահվան դատավճիռները նպատակ ունեն «ոչ թե կյանք խլել, այլ թմրանյութերի շրջանառության չարիքի դեմն առնել»: Այս մասին գրում է AFP-ն:

Նշենք, որ մահվան դատավճռի իրականացման է սպասում եւս 10 անձ, այդ թվում՝ Հնդկաստանի, Պակիստանի, Զիմբաբվեի քաղաքացիներ: Նրանք դատապարտվել են նույն մեղադրանքներով:

Օրերս ՄԱԿ-ը դատապարտել էր Ինդոնեզիայում իրագործվող մահվան դատավճիռները՝ իշխանություններին կոչ անելով հրաժարվել այդ պրակտիկայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ