Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնը խստորեն դատապարտում է ամբիոնի դոցենտ Մարատ Յավրումյանի նկատմամբ հուլիսի 29-ին իրականացված վայրագ հարձակումը։
«Փաստացի առեւանգելով մեր գործընկերոջը՝ իր անչափահաս դստեր ներկայությամբ ոստիկանության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել նրան՝ լուրջ վնասվածքներ պատճառելով եւ հոգեկան ծանր հարված հասցնելով դեռահաս դստերը։
Պահանջում ենք պարզել համացանցում տարածված տեսանյութում արձանագրված օրինախախտ ոստիկանների ինքնությունը եւ խիստ պատասխանատվության ենթարկել նրանց»,- ասվում է հայտարարության մեջ։