News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ հուլիսի 29-ի երեկոյան ոստիկանները թիրախավորված հարձակումներ են գործել լրագրողների դեմ եւ բռնություն կիրառել։

Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«Հուլիսի 29-ի երեկոյան Երեւանի Սարի թաղում եւ Խորենացի փողոցում ցույցերը ցրելիս ոստիկանական ուժերը կրկին թիրախավորված հարձակում են գործել լրագրողների վրա։ Բիրտ ուժի կիրառման հետեւանքով տուժել են մեր գործընկերները. Հովհաննես Մովսիսյանը, Կարլեն Ասլանյանը եւ Գարիկ Հարությունյանը («Ազատություն» ռադիոկայան), Ռոբերտ Անանյանը եւ Տիգրան Բադալյանը («Ա1+»), Մարիամ Գրիգորյանը եւ Դավիթ Հարությունյանը («1in.am»), Գեւորգ Ղազարյանը (ազատ ֆոտոլրագրող),  Հովիկ Գրիգորյանը («Panorama.am»), Աղվան Ասոյանը եւ  Ալբերտ Գալստյանը («Արմենիա» հեռուստաընկերություն), Սարգիս Խարազյանը եւ Մկրտիչ Կարապետյանը («Civilnet.am»), Մարութ Վանյանը («Lragir.am»)։

Այս տվյալները նախնական են, գործողությունները զանգվածային բնույթ են կրել եւ տուժածների թիվը կարող է ավելի լինել։ Ընդ որում՝ ֆիզիկական բռնությունները զուգորդվել են տեսանկարահանող սարքերը եւ ֆոտոխցիկները ջարդելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով եւ լրագրողական գործունեության այլ խոչընդոտումներով։

Սա առաջին անգամ չէ, որ ոստիկանները նպատակաուղղված հարձակում են գործում ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա, որպեսզի վերջիններս չկարողանան օբյեկտիվ տեղեկություններ տարածել կատարվող բռնարարքների վերաբերյալ։ Այս ֆոնին առնվազն զավեշտալի է հնչում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հայտարարությունն այն մասին, թե լրագրողների նկատմամբ բռնությունները կհետաքննվեն։ Մենք արդեն գիտենք, թե ինչպես են «հետաքննվում» ոստիկանական վայրագության այսպիսի միջադեպերը։ Դրա վառ օրինակն են 2015 թվականի  հունիսի 23-ի եւ նմանատիպ այլ դեպքերը, որոնք այդպես էլ մնացել են չբացահայտված։

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները եւ օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը դադարեցնելու վերաբերյալ մեր բազմաթիվ հայտարարությունները, հորդորներն ու կոչերը առայսօր անպատասխան են, իսկ ոստիկանության գործելաոճում որեւէ փոփոխություն չկա։

Ստեղծված իրավիճակում մենք անիմաստ ենք համարում որեւէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից եւ մեզ իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԿ

«ՌԵԳԻՈՆ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
«Հրապարակ». Որն է լինելու հաջորդ սահմանազատվող տարածքը
Բանն այն է, որ Տավուշից հետո հայտնի չէր, թե որտեղ են հաջորդը «սահմանազատելու»։ Եվ եթե դա արվեր, ասենք...
Ամենաշատ