News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր՝ հուլիսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանի վիրահատությունը նորմալ է անցել, նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից, հավելելով, որ Սեդրակ Նազարյանի վիճակը գնահատում են կայուն ծանր, միացվել է արհեստական շնչառական սարք։ Գիտակցությունը տեղն է։

«Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սեդրակ Նազարյանը իրենց մոտ է տեղափոխվել այսօր առավոտյան ժամը 09.30-ի սահմաններում, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասվածքով. «Կատարվել է վիրահատություն, դեռեւս միացված է արհեստական շնչառության ապարատին»։

Հարցին, թե արդյոք կյանքին վտանգ սպառնում է, Միքայել Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ հիվանդները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ինչ-որ տոկոս կա, որ կյանքին վտանգ է սպառնում, բայց կարծում եմ՝ մեզ կհաջողվի փրկել Նազարյանին»։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Նազարյանը այս պայմաններում կարող է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ԲԿ տնօերնն ասաց. «Այս պահին, կարծում եմ՝ ոչ։ Դեռ շուտ է ասել, թե քանի որից դա հնրավոր կլինի, քանի որ նոր հետվիրահատական շրջանն է, դեռ կմնա մեզ մոտ»։

Նշենք, որ հուլիսի 29­-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմածներից ևս երեքը դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 22­-ը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ