News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում օգոստոսի 11-ին նշում են Նավասարդը՝ Ազգային ինքնության օրը։ Այդ տոնը 2009–ին հաստատվել էր խորհրդարանի կողմից։

Հեթանոսական Հայաստանում Նոր տարին ամռանն էին նշում՝ Նավասարդ ամսին։ «Նավասարդ» անունը պարթեւա-իրանական ծագում ունի։ Այն կազմված է երկու բառից՝ նավա-նոր, եւ սարդ-տարի։  Այսինքն «Նավասարդը»  հենց «նոր տարի» էր նշանակում։  Դա համընկնում էր օգոստոս ամսի հետ։ Նոր տարուն հասնում էին հայկական հողի պտուղները, եւ պատահական չէ, որ պատմական Հայաստանում հենց այդ ամիսն էր համարվում տարվա սկիզբը։

Նոր տարվա տոնակատարությունները սկսվում էին Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին) եւ տեւում էին մեկ շաբաթ։ Այդ օրը հատուկ ուտեստներ էին պատրաստում, առատ սեղան էին գցում, եւ ընտանիքի բոլոր անդամներն ուրախ դիմավորում էին Նավասարդը։ Նավասարդի՝ Նոր տարվա օրերը ըստ էության ազգային-ժողովրդական բնույթ ունեին։ Արագածի գագաթին գերագույն քուրմը կրակ էր վառում, եւ հետո այն տանում էին Գառնու հեթանոսական տաճար։

Նոր տարվա առիթով երկրպագություն էին անում Անահիտ, Աստղիկ եւՎահագն աստվածներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ