News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ձերբակալել են կազմակերպված խմբավորման անդամների, որոնք գործել են Շաքրո Մոլոդոյ անունով հայտնի Զաքարիա Կալաշովի անունից: Խմբավորման 5 անդամների ձերբակալության մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ կայքը:

Նախարարության տվյալներով՝ խմբավորումը գումար է շորթել ձեռներեցներից: Խուզարկությունների ընթացքում ոստիկանները խմբավորման անդամներից մարտական զենք, ձայնագրություններ եւ փաստաթղթեր են առգրավել, որոնք հաստատում են նրանց գործունեությունը:

Կալաշովը ձերբակալվել է հուլիսի սկզբին, Elements սրճարանի տիրուհի Ժաննա Կիմից գումար շորթելու գործով: Այդ գործով մի քանի մարդ է մեղադրվում, որոնք քրեական հեղինակության մերձավորներն են համարվում:

Լրատվամիջոցները Կալաշովի գործը կապում են Ռուսաստանի Քննչական կոմիտեի բարձրաստիճան աշխատակիցների ձերբակալությունների հետ, որոնք մեղադրվում են կաշառք վերցնելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ