News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 24-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 70-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «Range Rover» մակնիշի 017LL01 (վարորդ` 35-ամյա Հ. Ս.) եւ «Մոսկվիչ» մակնիշի 34 DT 276 (վարորդ` 52-ամյա Թ. Կ.) համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Հ.Ս.-ն, Թ. Ս.-ն եւ «Range Rover» ավտոմեքենայի ուղեւոր 56-ամյա Ա. Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արարատի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով «Մոսկվիչ 2141»-ի մարտկոցը ավտոմեքենայից պոկվել եւ մոտ 60 մետր շպրտվելով՝ հարվածել է Hyundai մակնիշի 34 CT 979 համարանիշի ավտոմեքենայի թափքին եւ դիմապակուն:

Նշվում է, որ Range Rover-ը պատկանում է Կապի եւ տրանսպորտի նախարարության Մեղրիի Ճանշինին եւ սպասարկում է Ճանշինի պետ Ազատ Գասպարյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ