News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Վորոնեժի տարածաշրջանում օգոստոսի 24-ի վթարի հետեւանքով մահացած ՀՀ քաղաքացիների մարմինները եւ վթարից տուժած անձանցից մեկին տեղափոխել են Հայաստան։

Մահացած զարմիկներին՝ 31-ամյա Մանուկ Պետրոսյանին ու 35-ամյա Գագիկ Հակոբյանին այսօր՝ օգոստոսի 28-ին հուղարկավորել են։

Վթարից տուժած Ռոման Հակոբյանը, որը մահացածներից մեկի եղբայրն է, Հայաստանում է, տանը։ Նշենք, որ մյուս տուժածը 35-ամյա Ա.Վ. Էդոյանն է։

NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանք Հայաստանից էին Ռուսաստան մեկնում, երբ վթարի են ենթարկվել:

 Հիշեցնենք, որ ըստ ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ի՝ օգոստոսի 24-ին, ժամը 06.21-ին ՌԴ Մ-4 ԴՈՆ ավտոճանապարհի Մոսկվա-Նովորոսիսկ 602 կմ-ին՝ Վորոնեժի տարածաշրջանի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» մակնիշի AA34KZ986 պետհամարանիշով  ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել: Վարորդը՝ 31-ամյա Մանուկ Պետրոսի Պետրոսյանը ու ուղեւոր 35-ամյա Գագիկ Ժիրայրի Հակոբյանը մահացել էին, ուղեւորներ 35-ամյա Ա.Վ. Էդոյանը եւ Ռոման Հ.-ն տեղափոխվել էին հիվանդանոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ