News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 29-ին ուժի մեջ է մտել վերջնական հրադադարի մասին համաձայնագիրը Կոլումբիայի կառավարական ուժերի ու Հեղափոխական զինված ուժերի խռովարարների միջեւ, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը:

Ավելի վաղ, խաղաղ համաձայնագրի կնքման մասին պաշտոնական հայտարարությունից հետո Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը ստորագրել է հրաման խռովարարների նկատմամբ կրակը վերջնականապես դադարեցնելու մասին: Խռովարարների առաջնորդ Թիմոլեոն Հիմենեսն էլ իր հերթին է հայտարարել կառավարական ուժերի դեմ կրակը դադարեցնելու մասին:

  Կոլումբիայում խաղաղության մասին համաձայնությունները, որոնց շուրջ բանակցությունները շարունակվել են գրեթե չորս տարի ու բազմիցս հայտնվել ձախողման եզրին, ձեռք են բերվել հունիսի վերջին Հավանայում: Դրանք ենթաադրում են խռովարարների զինաթափում ու նրանց ժամանակավոր տեղակայում երկրի 23 գոտիներում, որտեղ ստեղծվելու են հատուկ ճամբարներ՝ հեղափոխական ուժերի նախկին մարտիկներին աստիճանաբար խաղաղ կյանքին ինտեգրելու համար: Զինաթափման համար 180 օր է հատկացվում, իսկ հանձնված զենքը գտնվելու է ՄԱԿ-ի հսկողության տակ:

Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը ստեղծվել են 1964-ին որպես կոմունիստական կուսակցության ռազմական թեւ: Կազմակերպությունը ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական, կասկածներ կան, որ այն կապեր ունի նարկոմաֆիայի հետ: Խմբավորման շարքերում մոտ 20 հազար մարտիկ կա:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ