News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նավթի ֆյուչերսային գների ամենժամյա տատանումները հրահրում են հիմնականում «սենսացիոն» նորությունները: Օրինակ՝ օրերս լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ Եմենից գնդակոծել են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները: Բորսան այս նորությանն անմիջապես արձագանքեց գների կարճաժամկետ ցատկով: Բայց հետո անկում սկսվեց՝ այս անգամ Իրաքում նավթի արդյունահանման աճի, նաեւ ԱՄՆ դոլարի ամրապնդման վերաբերյալ նորությունների պատճառով:

Ինչպես հայտնի է, նավթարդյունահանող մի շարք երկրներ փորձում են զսպել համաշխարհային գների անկումը (նույնիսկ գների աճ խթանել) արդյունահանման սահմանափակման մասին պայմանավորվածության համաձայն: Մեր հարավային հարեւան Իրանը սկզբունքորեն «դեմ չէ» այդ պայմանավորվածությանը, սակայն պահանջում է նախքան իր դեմ սահմանված պատժամիջոցները ձեռք բերած ծավալների վերականգնում: Հայտնի է նաեւ, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի (հում նավթի արտահանման ծավալում աշխարհում առաջատարն է) միջեւ լուրջ տարաձայնությունները չեն սահմանափակվում տնտեսության ոլորտով: Հետեւաբար, այդպիսի պայմանավորվածության հասնելու հավանականությունը կարելի է նվազագույն համարել:

Որոշ փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նույնիսկ հաշվարկային տոկոսադրույքի հնարավոր բարձրացումը նավթի համաշխարհային գների վրա չնչին ազդեցություն կունենա: Այդուհանդերձ, այդպես կլինի, թե ոչ՝ կպարզվի առաջիկայում:

Նշենք, որ Դաշնային պահուստային համակարգի սեպտեմբերյան նիստի նախաշեմին աշխարհի մյուս առաջատար արտարժույթների համեմատությամբ ԱՄՆ դոլարն ամրապնդվում է: Դրան մեծապես նպաստել է տոկոսադրույքի բարձրացման հնարավորության մասին  Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենի վերջին բավական մշուշոտ հայտարարությունը:

Այս հարցերը հսկայական նշանակություն ունեն Եվրասիական տնտեսական միության մեր գործընկեր Ռուսաստանի համար: Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ռուսաստանի արտահանման ընդհանուր ծավալում նավթի տեսակարար կշիռը կազմել է 25,4 տոկոս: Նման մասնաբաժինն ինքնին վկայում է արտահանման կառուցվածքի անհամամասնությունների մասին: Մինչդեռ այն կարող էր շատ ավելին լինել, եթե վերջին տարիներին նավթը չէժանանար:

Հիշեցնենք, որ 2014 թվականին արտասահմանյան հեռավոր երկրների համար ռուսական նավթի արտահանման գինը կազմել է մեկ բարելի դիմաց 94 դոլարից ավելի: Ռուսական նավթի արտահանման մեջ այդ երկրների մասնաբաժինը կազմել է գրեթե 90 տոկոս: Մնացած մասն արտահանվել է ԱՊՀ երկրներ՝ մեկ բարելի դիմաց 47 դոլար գնով: Այժմ գների միջեւ կրկնապատիկ հարաբերակցությունը կրճատվել է մինչեւ 1,4 անգամից պակաս (ըստ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալների):

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ