News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Նոր Նորքի բնակիչ Տիգրան Շախբեկյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը։

2016թ. օգոստոսի 28-ին ահազանգ էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածների «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Նորքի բնակիչ Տիգրան Շախբեկյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածք է պատճառել 21-ամյա հարեւանը՝ քրոջ ընկերոջ հետ միասին։

Նախնական քննության տվյալներով՝ երիտասարդները հանդիպման ժամանակ վերհիշել են, թե Տիգրան Շախբեկյանի բնակարանի վերանորոգման ժամանակ` 2015թ. դեկտեմբերին, խանգարվել է 21-ամյա տղայի ընտանիքի հանգիստը, եւ գնացել են նրանից պարզաբանումներ պահանջելու։

Հարեւանին տանից դուրս հրավիրելով՝ տղաները վիճաբանել են եւ աստիճանահարթակում` խուլիգանական դրդումներով, մահակի ու դանակի գործադրմամբ, նրա  առողջությանը դիտավորությամբ պատճառել մարմնական վնասվածքներ։

Հարվածների հետեւանքով, դատաբժիշկների եզրակացությամբ, Տ.Շախբեկյանին պատճառվել են որովայնի առաջային պատի կտրած-պատռված արյունահոսող թափանցող վերք, լյարդի 4-րդ սեգմենտի վնասվածք, աջ նստատեղի վերեւի արտաքին շրջանի պատռած-կտրած արյունահոսող վերք, կրծքավանդակի ձախ կեսի կտրած թափանցող՝ թոքի վնասումներով վիրավորում, ձախ ուսահոդի դրսային մակերեսի կտրած վերք, աջից հետականջախեցային շրջանի սալջարդ վերքի ձեւերով, որոնք գնահատվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 21-ամյա հարեւանին եւ նրա քրոջ 23-ամյա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 9-րդ կետերով։ Քննիչը որոշում է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ