Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը այս ամռանը հեռացավ ռուսական «Ուրալից»: Ֆուտբոլիստի հետ կապ էին հաստատել մի քանի գործակալներ, որոնք փորձում էին նոր թիմ գտնել նրա համար: Տարբերակներ կային ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից ու Իսրայելից: Ամառային տրանսֆերային պատուհանը փակվեց, բայց Մանուչարյանն այդպես էլ ակումբ չգտավ՝ չնայած ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ֆուտբոլիստը կարող է ցանկացած ժամանակ նոր թիմ տեղափոխվել:
Այս պահին Մանուչարյանը Երեւանում է, որտեղ մարզվում է ֆիզիկական մարզավիճակը պահպանելու համար: Լուրեր էին շրջանառվում, թե նա գուցեեւ ավարտել է ֆուտբոլային կարիերան, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Հնարավոր է, որ առաջիկա օրերին Էդգար Մանուչարյանը համաձայնության գա նոր թիմի հետ:
Վերա Մարտիրոսյան