News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Խանութների կեսից ավելին ավելի քիչ տուրքեր է վճարելու: Այս մասին սեպտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ ներկայացնելով «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նրա խոսքով օրինագիծը առաջարկում է ռեստորաններից ու խանութներից գանձվող տուրքերը որոշել ըստ դրանց զբաղեցրած մակերեսի: Այսպիսով փոքրերը ավելի քիչ կվճարեն, խոշորները՝ ավելի շատ, բայց առեւտրի վրա ընդհանուր ֆիսկալ ծանրաբեռնվածությունը չի աճի: Արեյանը նշել է, որ առեւտրի  գերփոքր սուբյեկտների 52 տոկոսը Երեւանում է գործում: Ընդհանուր առմամբ եռամսյակում ծխախոտային արտադրանքի առեւտրից գանձվող տուրքը կազմում է 36.7 մլն դրամ,իսկ հիմա կկազմի ընդամենը 39 մլն, ոգելից խմիչքի դեպքում՝ 44.5 –ից 48.3 մլն-ի կաճի: «Ինչպես տեսնում եք, մենք նպատակ չունենք բարձրացնել քաղաքային բյուջեի շահույթը: Մենք պարզապես վերաբաշխում ենք ծանրաբեռնվածությունը՝ հօգուտ փոքր բիզնեսի»,- նշել է Կամո Արեյանը՝ վստահեցնելով, որ վճարների նվազեցումը կանդրադառնա առեւտրի սուբյեկտների 50-65 տոկոսի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը
Միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվելու ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս: Նախկինում ծրագիրը համատեղ հայտով հյուրընկալել են...
2024-ի հունվար-մայիսին ՀՀ տնտեսությունները ձեռք են բերել շուրջ 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ. Պապոյան
Մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված կարևորագույն ծրագրերից է Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը...
Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Պապոյան
Մենք չունենք ծովային սահման, Եվրոպայի մեջ չենք, այլ գտնվում ենք Եվրոպայի...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է...
Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը
Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը...
Էկոնոմիկայի փոխնախարարը Նորվեգիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Քննարկվել են ՀՀ-ի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ