News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հանձնել իրեն ուղեկցող պետական պահպանության ծառայության փարոսիկներով (միգալկաներով) մեքենաներից մեկը (նկարում): Անցած օրերին այդ մեքենան կանգնած էր Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ գտնվող նրա առանձնատան բակում։ Վարչապետ եղած ժամանակ, երբ Աբրահամյանը տանն էր լինում եւ պատրաստվում էր դուրս գալ, նրան ուղեկցող այդ մեքենաները սովորաբար դրսում այգու հարակից տարածքում էին սպասում։

Մենք երեկ փորձեցինք կառավարությունից պաշտոնական մեկնաբանություն ստանալ, թե Հովիկ Աբրահամյանը Կարեն Կարապետյանին փոխանցե՞լ է վարչապետին ուղեկցող մեքենաները, բայց ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ պատասխան չտրվեց։

Հիշեցնենք, 2011թ. նոյեմբերին էլ, երբ Աբրահամյանը հրաժարական էր տվել ԱԺ նախագահի պաշտոնից, ԱԺ նախագահին ուղեկցող 2 մեքենաներից մեկը չէր հանձնել։ Այն ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, թե նա Սերժ Սարգսյանին ուղղակի խնդրել է թույլ տալ այդ մեքենան մնա իր մոտ եւ իրեն ուղեկցի:

Ավելին, այն ժամանակ, խոսվում էր, որ Աբրահամյանը գնել էր ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի թանկարժեք կրկնօրինակը, բայց արդեն՝ զրահապատ: Նա անգամ այդ մեքենայի վրա համարանիշ չէր կպցնում, որի իրավունքը ունեն ընդամենը մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ երբ նա այդ եւ ուղեկցող մեքենայով հայտնվում էր փողոցում, տպավորություն էր ստեղծվում, թե ԱԺ նախագահն է անցնում:

Իհարկե, շատ դժվար է հրաժարական տալ վարչապետի պաշտոնից եւ հետագա պաշտոնավարման որեւէ հույս չունենալ: Բայց որպես այդ ամենի մխիթարանք՝ գոնե կարելի է ունենալ ուղեկցող միգալկաներով մեքենա, որ երթեւեկության մեջ գտնվողն մարդիկ տեսնեն ու հասկանան, որ անցնողը շարքային մարդ չէ:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Աբրահամյանն արդեն վերադարձել է Դուբայից, որտեղ նա մեկնել էր պաշտոնանկությունից անմիջապես հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ